ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում ուսումնավարժական ճամբարի վրա հարձակման մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա հարձակման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանի հարձակումն ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա Իդլիբի շրջանում ցույց է տալիս կայուն խաղաղության և հանգստության ցանկության բացակայությունն այնտեղ»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:

Ինչպես հայտնում էին սիրիական լրատվամիջոցները, Թուրքիայի սահմանից ոչ հեռու Հարեմ քաղաքի մոտ գտնվող Ջաբալ Դուվեյլում ահաբեկչական խմբավորման ուսումնավարժական ճամբարի վրա հարվածի ժամանակ սպանվել է ավելի քան 40 գրոհային, վիրավորվել է առնվազն 60 մարդ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: