ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի կրակի դադարեցման օրակարգով

Հայաստանի Հանրապետության համար ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման այս փուլում առաջնայինը կրակի դադարեցումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս օրակարգով է Զոհրաբ Մնացականյանը մեկնում Ժնև` մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հետ հանդիպմանը:

«Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն կայանալու է հոկտեմբերի 30-ին, Աննա Նաղդալյանը նշել է, որ օրվա փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: