ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել. ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ)  այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.

Հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին և համատեղ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

Համանախագահները մեկ անգամ ևս կոչ արեցին կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը `համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են Փարիզում հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին:

Առանց հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, ներառյալ.

  1. Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին `համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
  2. Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատում մահացածների մարմինների փոխանակման իրականացմանը `տրամադրելով ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ:
  1. Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին) մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանման տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով:
  2. Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի հնարավոր վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:

Կողմերը մտքերի բաց և առարկայական (սուբստանտիվ) փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: