ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

ԻԻՀ ԱԳ նախարարը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի մասնամասները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի որոշ ասպեկտները:

IRIB-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ, փոխանցում է News.am:

«Մենք համարում ենք, որ պատերազմը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, և այդ պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա: Այդ համատեքստում ենք մենք բանակցում»,-ասել է նա՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Մեր ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն չի վերաբերում բացառապես ժամանակավոր հրադադարին, իսկ ավելի շուտ ուղղված է տարաձայնությունների լուծմանը կողմերի՝ որոշակի սկզբունքներին հակված լինելու շրջանակում, այնուհետև կիրականացվեն այլ միջոցառումներ, մասնավորապես, բոլոր օկուպացված տարածքներից օկուպացնող զորքերի դուրս բերումը»,-ասել է նա:

Զարիֆի խոսքով՝ մարդու իրավունքների իրացումը, տեղաշարժման երթուղիների ստեղծումը և խաղաղ ծրագիրն իրագործելու ընթացքին տարածաշրջանների երկրների մոնիթորինգը Թեհրանի նախաձեռնության ցանկում են: Նա նշել է, որ ԱԳ փոխնախարար Արագչին առաջարկել է ծրագիր Ադրբեջանին, Հայաստանին, Ռուսաստանի և Թուրքիային, և Թեհրանն այժմ ակնկալում է պատասխան այդ երկրներից այդ նախաձեռնության շուրջ:

Զարիֆը նաև հաստատել է, որ Իրանը թույլ չի տա իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ
-6 C°
 
-2°   
28.01.2021
-1°   
29.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: