ԼՂ հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու նպատակը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
«Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:
Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:
Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:
Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին...
- Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում է նախատեսվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային...
- Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական...
- Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկելու են Արցախյան հիմնախնդիրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը...
- Արցախի ԱԻՊԾ-ն որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ևս 2 աճյուն 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն:
-
00:43
Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
-
00:09
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան
-
22:38
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
-
20:18
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
-
19:13
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը
-
18:51
Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Ժիրինովսկի
-
18:45
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
-
18:26
Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար. Լավրով
-
17:03
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
-
16:30
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
-
16:27
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
-
16:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:04
Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ
-
15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
-
15:41
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
-
15:24
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը
-
15:04
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
-
13:46
Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է
-
13:40
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով
-
13:19
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ