ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարան անցած 2 կուսակցություն հրաժարվել է մանդատներից

Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիամդիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել: Այս մասին երկուշաբթի հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը, փոխանցում է ТАСС -ը:

«Այսօր «Լելո» քաղխորհուրդը խորհրդակցություն է անցկացրել և որոշում է կայացրել, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել այդ նոր խորհրդարանում, քանի որ չենք պատրաստվում լեգիտիմացնել անօրինական ընտրված խորհրդարանը»,- ասել է վրաց գործիչը:

«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու մասին նույնպես հայտնել է երկուշաբթի:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են շաբաթ, որոնց արդյունքում 120 պատգամավոր է ընտրվել համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: Ընդհանուր քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48,15 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք:

Առանձին ընտրատարածքներում ընտրություններ են նախատեսված նոյեմբերի 17-ին և 30-ին, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: