ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից Արցախում սպանվել է 46 և վիրավորվել՝ 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, փոխանցում է Aysor-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը:

Առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: