ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին խորհրդարանի ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է վրացի իր գործընկեր Գեորգի Գախարիային շաբաթ տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններում իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել Է Վրաստանի կառավարության վարչակազմը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան: Նիկոլ Փաշինյանն ու Գեորգի Գախարիան հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը կարևորել են երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները»,- նշված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: