ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրերին

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսքը հիմա հենց դրա մասին է, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Դեռ կան բավականին հստակ զարգացումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում), որոնք կատարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում է հենց դա», - ասել է Ռուդենկոն:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղում քաղաքական կարգավորմանը:

«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:

«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին՝ Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է», - ավելացրել է Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ Մոսկվան, որպես ամբողջություն, «կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման գործընթացը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: