ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է գրեթե 2 հազարի. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Aysor.am:

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել է նախարարը:

Նախարարը հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք համառորեն շարունակում ենք խթանել մեր դիրքերը տարբեր ուղիներով», - ավելացրել է Լավրովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: