ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան չի հրաժարվի իր արժեքներից և կդիմակայի ահաբեկչությանը. Մակրոն

Ֆրանսիացի ժողովուրդը չի հրաժարվի ժողովրդավարության արժեքներից՝ չնայած իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին, որոնց դեմ կշարունակի պայքարել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակում, որը հրապարակվել է հինգշաբթի Financial Times-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը, քանի որ այն մարմնավորում է խոսքի ազատությունը, դավանանքը և կյանքի որոշակի ձևը: Մեր ազգը միավորվել է՝ հետապնդելով ահաբեկիչներին ուր էլ նրանք լինեն:  Մեր հետախուզական և ոստիկանության ծառայությունները, որոնք մեծ գին են վճարել, կանխում են ամեն տարի տասնյակ հարձակումներ: Ամբողջ պետությունը մոբիլիզացնում է իր ուժերը խորհրդարանի կողմից քննարկված և ընդունված օրենքների հիման վրա: Քանի որ մենք չենք հրաժարվի ոչ ժողովրդավարությունից, ոչ էլ օրենքի գերակայությունից», - գրել է Ֆրանսիայի առաջնորդը:

Մակրոնն ուշադրություն է հրավիրել արմատական իսլամի գաղափարախոսության տարածման խնդրի վրա, որը «երեխաներին սովորեցնում է ատել»՝ հորդորելով անտեսել օրենքները: «Ես իմ ելույթներից մեկում սա անվանեցի «անջատողականություն»», - ընդգծել է նա:

«Ես թույլ չեմ տա որևէ մեկին պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են ռասիզմը մուսուլմանների նկատմամբ», - ասել է նա՝ մատնանշելով, որ Ֆրանսիան «մուսուլմանների համար նույնքան աշխարհիկ երկիր է, որքան քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների և բոլոր հավատացյալների համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: