ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի ԱԳՆ-ում հուսով են, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կհամագործակցի Պեկինի հետ

Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կհամագործակցի Պեկինի հետ և կպահպանի փոխադարձ հարգանքի սկզբունքները: Այդ մասին  նոյեմբերի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը, նոր նախագահը կընդառաջեն Չինաստանին, կպահպանեն չառճակատվելու, փոխադարձ հարգանքի, փախշահավետ համագործակցության սկզբունքները… Մեզ հարկավոր Է համագործակցություն, մենք մեծ տարածություն ունենք համագործակցության համար, մենք տարաձայնություններ ունենք, բայց դրանք պետք Է կարգավորել և վերահսկել, աջակցել այն բանին, որպեսզի չին-ամերիկյան հարաբերությունները զարգանան ճիշտ ուղղությամբ»,-ճեպազրույցում հայտարարել Է Լյու Յույչենը:

Նա նաև հույս Է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն հաջողությամբ, հավելելով, որ ձայների հաշվումը դեռևս շարունակվում Է:

«Մեր դիրքորոշումը չին-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ հստակ Է և հետևողական: Մենք կարծում ենք, որ, չնայած առկա որոշակի հակասություններին ու տարաձայնություններին, մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ»,-հավելել Է չին դիվանագետը:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են երկրի նախագահի ընտրությունները. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը: Քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում դեռ հայտնի չեն:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը լույս նոյեմբերի 4-ի գիշերը հայտարարել Է իր հաղթանակի մասին և դեմոկրատներին մեղադրել «ընտրությունները գողանալու» մեջ: Գործող նախագահի նախընտրական շտաբը մտադիր Է պահանջել ձայների վերահաշվարկ: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան առաջատար հեռուստաալիքների տվյալներով, առաջատարը դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենն Է, վերջնական հաղթանակի համար նրան հարկավոր Է ստանալ վեց քվեատուի ձայն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: