ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԲՀԿ ներկայացուցիչները «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա » կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ, հայտնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
 
«ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դարձել նաև թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին վերաբերող հարցերը, ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը:
 
«Բարգավաճ Հաաստան» կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը բարձր է գնահատում ռազմավարական գործընկեր ՌԴ Պետդումայի գործընկերների հետ մի քանի օր շարունակվող կառուցողական և արդյունավետ քնարկումները և շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակով անցկացված հանդիպումների համար: Հուսով ենք, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: