ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է. Շավարշ Քոչարյան

Իրականում Արցախյան հիմնախնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է, դա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի:Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Կախված մեր հաջողություններից՝ ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ լինելու է մոտակա ժամանակ բեկում, էապես փոխվում է ամեն ինչ: Ակնհայտ է, որ հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշը կռվելու է քո հողի համար, դա ուղղակի կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում, առաջին հերթին մենք պետք է պահենք մեր հողը, և գոյատևման համար մենք պայքարենք, այլ բան, որ մենք պետք է ձգտենք և այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, որ առավելագույն աջակցություն ստանանք՝ թե մեր հարևաններից, թե մեր դաշնակիցներից»,-ասել է:

Փոխնախարարն ընդգծել է, որ այս ընթացքում կանոնավոր աշխատանքը շարունակվել է եվրասիական ուղղությամբ, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի հետ:

«Այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել հարևաններին, չի կարող Իրանին անհանգստացնել, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, իրենք այդ մասին բացահայտ խոսում են  և ստիպված նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ վտանգը հստակ զգում է  Ռուսաստանի դաշնության համար, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամբողջ ԱՊՀ տարածքին: Այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որը մտահոգում, անհանգստացնում է այն պետություններին, որոնց հետ ունենք համագործակցություն»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: