ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն կրկին ընդգծում է ԼՂ հակամարտությանն արտաքին ուժերի միջամտության անթույլատրելիությունը

mid.ru

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակել  է լարված մնալ: Արձանագրվել են փոխադարձ կրակոցներ շփման գծի բոլոր ուղղություններով: Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները: Կողմերին կոչ ենք անում ծայրահեղ հանդուրժողականություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- նշեց Զախարովան:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու, լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: