ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարձկանները ցուցմունք են տվել, որ խմբի մյուս անդամներին «վախի դեմ դեղահաբեր» են տվել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետությունում կալանավորված Սիրիայի Հանրապետության երկու քաղաքացիները ցուցմունք են տվել, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իրենց խմբի անդամներին Ադրբեջանի զինված ուժերի զինառայողները «վախի դեմ դեղահաբեր» են տվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, փոխանցում է News.am-ը։

«Վարձկաններին քաջալերելու համար բացի նյութական ֆինանսավորումից, մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվում։ Երկու վարձկաններից վերցվել են համապատասխան մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են։ Սակայն ցուցմունք են տալիս՝ մենք չենք օգտագործել, բայց այն անձինք, որոնք վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը բաժանում է վարձկան անդամներին համապատասխան դեղաբեր։ Երկուսն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։

Հարցին՝ արդյոք նրանք ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ իրենց մասնակի են մեղավոր ճանաչում. «Նշում են, որ իրենք ոչ ոքի չեն սպանել։ Սակայն իրենց առաջադրված մեղադրանքներում անձի սպանության մասով մեղադրանք չկա։ Մենք առաջադրել ենք միջազգային ահաբեկչություն, վարձկաններին օգտագործելը ռազմական գործողություններում և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը»։

Հարցին՝ արդյոք կալանավորված երկու վարձկանները ընդունո՞ւմ են, որ իրենք միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ են, Ռաֆայել Վարդանյանն ասաց. «Իհարկե, իրենք նշում են, որ հստակ նշված են միջազգային ահաբեկչական խմբավորումների անվանումները, հստակ նշվում է, որ տվյալ խմբավորումների ղեկավարների միջոցով առաջարկություն են ստացել, համապատասխան վարձատրության դիմաց համաձայնություն են տվել՝ հանդիսանալ տվյալ խմբավորման անդամ և մասնակցել ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ»։

Վազգեն Ավետիսյանն էլ նշեց, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, որպեսզի իրենք կարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ և տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ. «Այս պահին դեռևս կապ չեն հաստատել՝ հարազատների մոտ հեռախոսի բացակայության պատճառով»։

Հարցին՝ արդյոք Սիրիային տեղյակ պահվե՞լ է, որ իրենց քաղաքացիները Հայաստանում ձերբակալվել են, նա ասաց. «Մենք Սիրիայի հյուպատոսարանի հետ աշխատում ենք, Արտաքին գործերի նախարարության միջոցով Սիրիային տեղյակ պահել ենք»։

Վազգեն Ավետիսյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնված վարձկանները կենդանի ապացույց են՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Արցախի դեմ կռվում են վարձկան ահաբեկիչներ. «Այս մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունք և ուշադրություն կա՝ ապահովելու նրանց անվտանգությունը և ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ բացառելու նրանց նկատմամբ ՀՀ-ում դատավարական կարգավիճակ ունենալուց հետո որևէ տեսակի միջամտություն»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: