ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեք հույսներս դնենք մեզ վրա. Արցախի ՄԻՊ

1tv.am

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ:

«Այո, շատ շատերը հասկանում են մեզ, այո, շատ շատերը ցավում են մեր կորուստների մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն: Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: Էական է քաղաքականը, տնտեսական կամ, միգուցե, այլ  շահերը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները` անձամբ ես համոզվել եմ, որ էական չէ:  Ով առայսօր մեզ օգնել է միանշանակ շնորհակալ ենք բոլորին` դա կլինի անձնապես, տարբեր կազմակերպությունների կողմից, թե պետությունների կողմից: Ով հետագայում էլ մեզ կօգնի նույնպես շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար»,- ասել է Բեգլարյանը:

Նրա խոսքով` այս եզրահանգումը բոլորը պետք է իրենց մտքում ունենան, քանի որ իրեն հաճախակի են հարցնում քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը արդյոք չեն ցանկանում գալ, օգնել:

«Ես բոլորին անկեղծորեն ասում եմ, որ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,- ընդգծել է Բեգլարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: