ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի մշակութային Հայաստան ասոցիացիան, որն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է այդ մասին Aqui Bergueda թերթի հրապարակումը, փոխանցում է News.am-ը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդունված բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ օգտագործելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարջձաններ եկեղեցիներ, ինչպես նաև գնդակահարել գերիների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: