ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Դել Մոնակոյի աշխատանքը և շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին: Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:

Անդրադարձ է եղել նաև հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակութային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերը լավ հիմք են ապագայում առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ երկկողմ հարաբերություններում ունեցած հսկայական ներդրումի համար: «Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան, երբ պատերազմն այդքան մոտ է: Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միևնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում»,-ասել է դեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: