ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

Reuters

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին ՝ ի նպաստ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք միտված են ապահովել քաղաքական և դիվանագիտական լուծումը:

Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ,  Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկուստեք ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը ՝ դրա բոլոր դրսևորումներով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: