ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի ղեկավարները շնորհավորում եմ Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Getty Images

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է Aysor.am-ը: 

«Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ևս շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Ջո Բայդենին (@JoeBiden)՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին: Եվրոպան և Միացյալ Նահանգները կիսում են արժեքների համակարգը` արժեքների, որոնք մենք միասին պահպանում ենք: Ուրախ ենք մեր հետագա համագործակցության համար», - գրել է Կուրցը Twitter-ում:

«Սրտանց շնորհավորում եմ: Ամերիկայի քաղաքացիները որոշում են կայացրել: Ջո Բայդենը կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը: Իմ սրտի խորքից մաղթում եմ նրան երջանկություն և հաջողություն, ինչպես նաև շնորհավորում եմ Կամալա Հարիսին, որն ընտրվել է իր երկրի առաջին փոխնախագահ», - ասված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորանքում, որը տեղադրվել է մամուլի ծառայության Twitter-ում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորում ենք Ջո Բայդենին և Կամիլա Հարիսին: Մենք շատ անելիքներ ունենք այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Եկեք միասին գործենք», - գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում:

Իսկ ահա Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության անունից հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհավորելով Ջո Բայդենին և Կամալա Հարիսին:

«ԵՄ-ն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի ընտրություններին: Մենք հաշվի ենք առնում ընտրական գործընթացից ստացված վերջին տվյալները: Այս հիմքի վրա ԵՄ-ն շնորհավորում է ընտրված նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին բավարար ձայներ հավաքելու կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: