ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե բաժանել․ Ջո Բայդենը հայտարարել է հաղթանակի մասին

Kevin Lamarque /REUTERS

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է «մաքուր հաղթանակի» մասին և ուղերձով է հանդես եկել, հայտնում է INTERFAX-ը։ 

«Այս պետության ժողովուրդն ասել է իր խոսքը: Նա մեզ հաղթանակ է տվել: Համոզիչ հաղթանակ: Այս ընտրությունների ժամանակ տրվել են ամենամեծ թվով ձայները»,- ասել է Բայդենը:

«Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե բաժանել: Որը չի տեսնում կարմիր և կապույտ նահանգներ, այլ տեսնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջո Բայդենը:

Նա նաև դիմել է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին:

«Հասկանում եմ ձեր հուսահատությունն այս շաբաթ: Սակայն այժմ եկեք միմյանց հնարավորություն տանք: Ժամանակն է մի կողմ դնել կոշտ հռետորությունը, նվազեցնել աստիճանը… Առաջընթացի հասնելու համար մեզ պետք է դադարել վերաբերվել մեր ընդդիմադիրներին՝ որպես թշնամիների: Նրանք թշնամիներ չեն, նրանք ամերիկացիների են»,- հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով երկրի երկու կուսակցություններին կողմնակիցներին միավորվել:

«Մեր աշխատանքը կսկսվի COVID-ի նկատմամբ հսկողության հաստատումից»,-նշել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ ամերիկացիները չեն կարող հաղթահարել կարևոր բոլոր խնդիրները, քանի դեռ կորոնավիրուսը չի վերահսկվում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև եւ ձյուն
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 5 կմ/ժ
2 C°
 
-5°   
19.01.2021
-6°  -2° 
20.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: