ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել ՀՀ նախագահին: Նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: