ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության հարցով Մոսկվան Անկարայի հետ համակարծիք չէ. Զախարովա

© Valery Sharifulin/TASS

Ղարաբաղում հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, Մոսկվան այդ հարցով համակարծիք չէ Անկարայի հետ։ Այդ մասին «Эхо Москвы» ռադիոկայանին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորմանը՝ խոսելով այն մասին, որ մենք չենք տեսնում այդ խնդրի ռազմական, ուժային լուծում։ Ինչպես դուք լսել եք, գուցե,  ոչ մեկ անգամ, Անկարայից այդ հարցով հնչել են այլ հայտարարություններ։ Ես կարող եմ մեկ անգամ ևս հաստատել Ռուսաստանի տեսակետը, մեր երկիրը չի աջակցում խնդրի ուժային կարգավորմանը, մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: