ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը ստորագրող կողմերը կպահպանեն այն. Զախարովա

Մոսկվան ելնում է այն նախադրյալից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
 
«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այն», - ասել է նա:
 
Զախարովան այս փուլում հորդորել է չխոսել «այս փաստաթղթի անիրատեսականության սցենարների» մասին:

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որպեսզի դա գիտակցենք: Եվ շատ բան արվում է», - հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: