ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում. Զախարովա

Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի ԼՂ-ում խաղաղապահ առաքելության իրականացման հետ։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ,  այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ ԼՂ-ում խաղաղապահ առաքելության շրջանակում Անկարայի դերը սահմանափակվելու է ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ, որը վերահսկելու է հրադադարը և ուղիղ կապ չունի խաղաղապահ առաքելության հետ։

«Այստեղ հարկ է հստակ հասկանալ, որ խոսքը խաղաղապահ ջանքերի մասին չէ, ինչպես նկարագրվում են հայտարարություններում, այլ լրիվ ուրիշ առաքելություն է, համատեղ ջանքերի մի այլ մաս։ Դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: