ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մնացել է 4 օր, այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել անգամ ամենափոքր հնարավորությունները. Կարեն Բեքարյան

 

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները: Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա: Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

 

«Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները:

Եվ օգտագործել ԱՆՀԱՊԱՂ...

Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա կամ հեռացվի:

Նա չուներ և չունի լիազորություն Արցախի տարածքային ամբողջականությունը միանձնյա քմահաճույքով առևտրի առարկա դարձնելու կամ նման լիազորություն երրորդ անձի պատվիրակելու: Նա իր գործունեությամբ ոտնահարել է Արցախի Սահմանադրությունը, և որևէ կերպ կապ չունի Արցախի չճանաչված լինելը:

ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա: Նա ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արցախի տարածքները հանձնելու ժամանակացույցին:

 ԿՐԿՆԵՄ:

Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

 Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, իրավիճակի բարելավման անգամ մինիմալ շանսերը պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում՝ մենք մեզ չենք ներելու և չեն ներելու սերունդները:

Ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ այս օրհասական վիճակում իրավունք չունենք մեր հավաքական էներգիայի որևէ մասնիկ անգամ սպառելու անկարևոր ուղղությամբ: Հիմա հայրենիքի փրկության օրակարգից զատ՝ ամեն ինչ անկարևոր է:

Մենք միասնաբար պետք է մերժենք և դատապարտենք մեր ներսում որևէ բռնություն՝ իր որևէ դրսևորմամբ:

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի:

Չորս օրը քիչ է և շատ՝ միաժամանակ:

Կավարտվի անպտուղ, եթե տրվում ենք անգործությանն ու անհույս սպասմանը:

ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Աստված պահապան մեր երկու պետություններին և ժողովրդին...»,- գրել է նա:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: