ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրած փաստաթուղթը. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել հայությանն ուղղված միասնության կոչով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Ա-ն տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:

«Ներկա պահը մեր հայրենիքի ու ազգի ժամանակակից պատմության մեջ ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը հերոսաբար դիմագրավեց արդիական զենքերով թուրք-ադրբեջանաահաբեկչական բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին: Պատերազմն ավարտված չէ, պետք է լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին»,- նշել է Արամ Ա-ն:

Ուղերձում նա հայտնել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:

Կաթողիկոսն իր տեսաուղերձում որոշ կետեր է առանձնացրել.

  1. պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրած, անորոշ կետերով ու վտանգներով լի տվյալ փաստաթուղթը։
  2. Պետք է զգույշ լինել ներքին բևեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից՝ հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ, բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի և Արցախի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի և հայրենիքի հզորության։
  3. Պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետամուտ լինել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Միաժամանակ անհրաժեշտ է, որ Հայաստանում պարտադրված ապաստանած Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տուն և վերականգնեն իրենց կյանքը։
  4. Պետք է գործել միայն ու միայն ազգի ու հայրենիքի գերագույն շահերից մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներից:

«Սա է պահանջում հայ ժողովուրդը։ Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս միասնաբար, սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար։ Հետևաբար մեր հավաքական վճռականությամբ չպետք է թույլ տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի մաս»,- ասել է Կաթողիկոսը և հավելել, որ պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Նա ընդգծել է, որ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա ցանկացած պարագայում:

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
02.12.2020
   
03.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: