ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն շահագրգռված է ամրապնդել ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցությունն Արցախում. Լավրով

arcakh24info

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտնելով, որ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպմանը:

«Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և ինչքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սերտ համագործակցում են տարբեր տարածաշրջաններում: «Մեր շփումները մշտական բնույթ ունեն և միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետև, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- նշել է Սերգեյ Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: