ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարզ չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն. Պուտին

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս–քվոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի նախագահն նշել է, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարևոր քայլին` արյունահեղության դադարեցմանը։

«Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել», - ասել է Պուտինը:





այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: