ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում էր Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմի վերահսկողությունը պահպանելով, բայց Փաշինյանը չհամաձայնեց այդ տարբերակին. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Շուշի քաղաք խաղաղ փախստականներին վերադարձնելու Ադրբեջանի պայմանից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Պուտինի խոսքով ՝ Շուշիի հարցը առաջացել է այս պատերազմի ընթացքում:

«Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Եվ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել էին վերահսկողությունը Ղարաբաղի աննշան՝ հարավային հատվածի վրա: Ընդհանուր առմամբ, ես կարողացա համոզել նախագահ Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում՝ Շուշի քաղաքը», - նշել է Պուտինը:

«Բայց ինձ համար անսպասելիորեն, մեր հայ գործընկերների համար այս տարբերակն անընդունելի էր, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ այդ դեպքում Հայաստանի և Ղարաբաղի շահերի սպառնալիք է տեսնում: Հիմա էլ ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե որն էր այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածի վրա, ներառյալ Շուշին, և հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը:

Եվ ապա Հայաստանի վարչապետն ինձ ասաց՝ «ոչ, մենք չենք կարող դրան համաձայնել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Հետևաբար, ինչ-որ դավաճանության վերաբերյալ նրան առաջադրված մեղադրանքները որևէ հիմք չունեն: Այլ հարց է՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բայց այստեղ որևէ դավաճանության մասին խոսք լինել չի կարող», - հայտնել է նա:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: