ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

Հայաստանից նոյեմբերի 17-ին 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը Երևանից ուղևորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:  

Փախստականների անվտանգ վերադարձը և իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչների՝ շփման գծի  ուղղությամբ տեղաշարժի անվտանգության ապահովումը կազմակերպվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ և վերահսկմամբ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները:

Ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: