ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի նախնական տվյալները:

Վրաստանում նոյեմբերի 21-ին երկրի 17 միամանդատ ընտրատարածքներում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրություններն անցել են նոր խառը համակարգով, ըստ որի՝ 150 պատգամավորներից 120-ն ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 30-ը ՝ մեծամասնականով:

Հոկտեմբերի 21-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 48,22% -ը, ինչպես նաև հաղթել է 13 միամանդատ ընտրատարածքներում, որտեղ նրա թեկնածուները հավաքել են ձայների 50%-ից ավելին:

Խորհրդարան են անցել նաև 9 քաղաքական կուսակցություն և դաշինք: Միևնույն ժամանակ, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները որոշել են չճանաչել արդյունքները և հրաժարվում են համամասնական ցուցակներից ստացված բոլոր պատգամավորական մանդատներից, ինչպես նաև բոյկոտում են ընտրությունների երկրորդ փուլը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: