ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը պատմել է՝ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը

Kremlin.ru

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր եւ այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-հայտարարել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը, փոխանցում է News.am:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով՝ ես, բնականաբար, նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն էր»,-պարզաբանել է ՌԴ նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: