ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը չորս անգամ կմեծացնի

freeazerbaijan.org

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին։ Նա այս մասին հայտնել է ՌԲԿ-ի հետ հարցազրույցում, փոխանցում է News.am։ 

«Հակամարտության սրմանը զուգահեռ մենք հասկացանք, որ պետք է ավելին անենք: Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։

ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են նաև Ստեփանակերտ՝ ծրագրելով բացել ևս 1-2 գրասենյակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին հրաման էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին։

Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ են ուղղվել հումանիտար օգնությամբ առաջին շարասյուները, նոյեմբերի 21-ին առաջին շարասյունը տեղ է հասել։ ԱԻՆ-ն ընդհանուր Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում 345 տոննա հումանիտար օգնություն՝ շինանյութեր սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: