ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից

Պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից։

 

Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա:

 

Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:

 

Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի ՍարգսյանըՍուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:

 

Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: