ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել

2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։

«Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», - Aysor.am-ին ասաց Կիմ Բալայանը՝ նշելով, որ այսօրվանից հացադուլով միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։

Բալայանի խոսքով՝ ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է զուտ օրինապահությամբ։

«Եվ իրավական ուղին է ճիշտ ուղին հարցին լուծում տալու համար։ Սա ամենաօրինական և իրավաչափ պահանջն է, որ ես ներկայացնում եմ», - ասաց Կիմ Բալայանը։

Հարցին, թե անժամկե՞տ է հացադուլը, Բալայանը պատասխանեց.

«Ո՛չ, մինչև իր հրաժարականը՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետև իր համար բավական ապահով վայր է քննչական մեկուսարանը»։

Դիտարկմանը, թե ազատությունն ավելի ապահով չէ՞, Կիմ Բալայանը պատասխանեց.

«Այնտեղ ավելի ապահով է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: