ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նախադրյալներ. Պուտին

Ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նախադրյալներ՝ հաշվի առնող և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար:

 «Աշխատանքն է ստեղծում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, բնականոն կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Ակնկալում ենք, որ ոլորտային միջազգային կազմակերպություններն իրենց զգալի մասնակցությունը կունենան այդ ջանքերին: Ելնում ենք նրանից, որ այդ ամենը նախապայմաններ կստեղծի հնացած հակամարտության արդար և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար»,- ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: