ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ, հայտնում է News.am-ը:

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի՝ մասնավորապես կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:

Հիշեցնենք, որ Արցախը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988-ից սկսած՝ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, անխնա պատերազմ սկսեց նրա դեմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու համար գտնել խաղաղ լուծում՝ ցավոք, ապարդյուն։

Իրենց կեղեքողից փախչելով՝ բոլորովին անօգնական խաղաղ բնակիչները գաղթի ճամփան բռնեցին դեպի Հայաստան: Արցախի տարածքը գրեթե կեսով կրճատվել է: Հիվանդանոցներն ու բուժկետերը խիստ ծանրաբեռնված են և այլևս համապատասխան քանակությամբ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ չունեն հատկապես Covid-ի համաճարակից ստեղծված իրավիճակում, երբ թեստավորված անձանց 50%-ը վարակակիր է: Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150,000 տեղահանված բնակիչների համար:

Սփյուռքի և հատկապես Ֆրանսիայի հայերը համախմբված կերպով օժանդակության ալիք բարձրացրին՝ հավաքելով դրամական օգնություն և դեղորայք, սակայն ավիափոխադրումները բավականին թանկ են, իսկ կարիքներն օրեցօր ավելի ու ավելի են մեծանում:

Մետրոպոլը երկար տարիներ ի վեր ընդհանուր պատմություն ունի հայազգի ֆրանսիացիների կամ Հայաստանի հետ (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի դրանից՝ մեր տարածքի գրավչությունն ու էությունը միշտ կրել են օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ:

Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու և մեր շրջանի տարածքում և ամբողջ Ֆրանսիայում առաջ եկած զորակցության ոգուն արձագանքելու համար, Մետրոպոլի խորհուրդը հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: