ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի կարգավիճակի հարցն ու ֆրանսիական միջնորդության ջանքերը

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի մի բանաձև, որով խորհրդարանականները կոչ են անում երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Բանաձևն, ընդունվելու պարագայում, խորհրդատվական բնույթ է կրելու և պարտադիր կերպով չի հանգեցնելու Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման:  

Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնությունից հետո հիմնական բարձրաձայնողը հենց Ֆրանսիան է, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ «Հրադադարի մասին հայտարարված համաձայնությունից զատ՝ առաջվա պես անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները երկու կողմերի միջև հակամարտության հարատև կարգավորման համար»: Նա նշել է, որ բանակցությունները պետք է «թույլ տան վերադառնալ մարդկանց, որոնք վերջին շաբաթներին պատերազմի հետևանքով տեղահանվել են, և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:

Նոյեմբերի 16-ին Արցախյան հակամարտության թեմայով հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև: Նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն այցելել են Մոսկվա, որտեղ ՌԴ համանախագահի և արտգործնախարարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա միջնորդական ջանքերի համակարգումը: Նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև:

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի, այնուհետև Հայաստանի վարչապետի հետ: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ զինադադարի հաստատումը պետք է թույլ տա վերադառնալ բանակցություններին՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ու ապահովելու հեռացածների վերադարձը: Կարգավիճակի վերաբերյալ հիշատակում չկա: Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, ՀՀ վարչապետը զրույցի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:

Նոյեմբերի 21-ին Էմանուել Մակրոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ այցի ժամանակ ասել է. «Այսպես, միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը և յոթ շրջանները, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, ադրբեջանական տարածքներ են: Այսպիսով, մի խառնեք, եթե սուվերեն պետության կողմից չկա դրա պահանջը»:

Նոյեմբերի 22-ին LSI հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ասել է, որ դեռևս պետք է հստակեցվի տեղահանված անձանց հարցը, պետք է հասնել վարձկանների դուրսբերմանը, ինչպես նաև պետք է լուծվի կրոնական և մշակութային ժառանգության հարցը: «Միայն այս խնդիրների կարգավորումից հետո մենք կարող ենք անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այս պահին դա քննարկել հնարավոր չէ: Եվ հայկական ղեկավարությունը դրա հետ համաձայն է»,- ասել է Լե Դրիանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: