ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամարասի համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից. պարսպի վրա ՌԴ դրոշն է

Արցախում չհասած Ամարասի վանական համալիր ռուս խաղաղապահներն են, բայց վաբնական համալիրում եւ հարեւանությամբ ՊԲ-ի ստորաբաժանումներն են: Վանքի մուտքը փակ է, պատերազմի օրերին անցուդարձն այս հատվածում վտանգավոր էր, թշնամու ուղիղ նշանառության տակ է: Մեր պաշտպանները ստիպված մուտք են բացել համալիրի հետնամասից, հայտնում է News.am:

«Հիմա կարելի է մուտքը արդեն բացել, որովհետեւ ռւոսական դրոշն արդեն Ամարասի պարսպի վրա է եւ ապահով է»,-ասում է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, որը Ամարասի պաշտպանության ժամանակ գնդակային վիրավորում է ստացել:«Ոչ միայն Ամրասը, ուզում էին այս բոլոր տարածքները վերցնել: Ամարասը միշտ իրենց թիրախն էր: Դեռ 1990-ականներին էին ուզում վերցնել, բայց չհաջողվեց, որովհետեւ մեր պաշտպանությունը ամուր էր»,-ասել է նա:

Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչեւ Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել  իր դիրքերը, բայց ձախողել են: «Ուզեցել են գյուղի վերեւի մի բարձունքի վրա հարձակվեն, մերոնք դիմադրել են, իրենք մի քանի վիրավոր ու զոհ տալով հետ են շպրտվել: Մենք կանչել ենք ռուս խաղաղապահներին, նրանք կանչել են իրենց հրամանատարներին, զգուշացրել, որ այդպիսի բան այլեւս չլինի: Ռուսական խաղաղապահ զորքի հեղինակությունը մեծ է ամբողջ աշխարհում, թուրքերը դա հաշբվի են առնում ու չեն կրակում»:

Դասակի հրամանատար Մխիթար Ղուլյանը վստահեցնում է, որ թղերքն այստեղ ամուր կանգնած են, Ամարասի պաշտպան լինելը  պատիվ են համարում, թշնամու ձեռագրին էլ ծանոթ են. «Հակառակորդի կողմից գոռոցներ են գալիս երբեմն, կանգնում են թմբի վրա գոռում, ու էլի մտնում փոսերի մեջ: Մեկ-մեկ հայերեն էլ են գոռում՝ օգնեցեք,. Որ մենք առաջ գնանք, ծուղակի մեջ ընկնենք»:

Մաճկալաշեն գյուղը կորցրել է իր մշակվող տարածքների 80 տոկոսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: