ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան 2 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքների համար

Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է ուղղել Կամիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվում է Գերմանիայի կառավարության՝ մարդու իրավունքների հարցով լիազոր Բերբել Քոֆլերի հայտարարության մեջ:

«Ողջունում եմ այն փաստը, որ 6 շաբաթ տևած դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Երախտապարտ եմ ԿԽՄԿ-ի ներգրավվածության և աշխատանքի համար, որին Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է հատկացրել: Օգնություն տրամադրելու համար ծայրահեղ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն և մարդասիրական այլ կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: