ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31 206,12 դրամ ԱՐԾԱԹ - 422,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 17 163,58 դրամ

Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, փոխանցում է Aysor.am-ը: 

Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի:

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ էլ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահներին, ոչ էլ Եվրոպային: Սա կառավարության (Ֆրանսիայի) քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ», - ասել է Լեմուանը Սենատում Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի քննարկման ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 69%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
   
18.01.2021
-3°   
19.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: