ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։

Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետևանքների վերացման համար։ Հատկապես կարևոր ենք համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ 

Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: