ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանից օրական ավելի քան 2000 փախստական է վերադառնում Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

Հայաստանից օրական ավելի քան 2000 փախստական է վերադառնում Լեռնային Ղարաբաղ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ամեն օր ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 2000 բնակիչ է վերադառնում Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տունը մարտական գործողությունների պատճառով»,-նշել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 17 000 բնակիչ:

Ռուս խաղաղապահներն աջակցում են նաեւ խաղաղ կյանքի վերականգնման հարցում: Խաղաղապահ օպերացիայի մասնակիցներն աջակցություն են ցուցաբերել Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների, ջերմամատակարարման, գազատարի վերականգնման հարցում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: