ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է. ՌԴ ՊՆ

tert.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են, գրում է gazeta.ru կայքը` հղվելով ՌԴ ՊՆ-ին: 

«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաև քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը»,- հայտնել են նախարարությունից: 

Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաև տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: