ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Յուրի Ջորկաեֆի ուղեկցությամբ Երևան կժամանի Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը

Այսօր Երևան կժամանի Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վրա հղումով:

Այդ ինքնաթիռով գալու են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը:

Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ուղևորվել նոյեմբերի 22-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: