ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց փոխգործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձան տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն տրամադրեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Նախարարները երկուստեք կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: