Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:
Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:
Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:
Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:
Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
-
19:16
Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
-
19:04
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
-
18:46
Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան
-
18:37
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ
-
16:26
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
-
15:51
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:24
Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում
-
15:15
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
-
13:30
2020 թվականին ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում
-
12:23
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք
-
12:02
114 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
-
11:32
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում կլինեն փոփոխություններ
-
11:31
Արցախում ներհանրապետական, Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են
-
11:27
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ
-
11:22
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
-
11:17
Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165221-ի
-
10:30
ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ Արման Թաթոյան
-
10:12
Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը
-
09:34
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 5 կմ/ժ