ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության գործին. ԱՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը

 ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ: Նրա ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ և բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ և հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:

Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության և ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև: Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու և ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժը դնենք հայրենիքը փրկելու և շենացնելու նվիրական գործին: Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաև ոստիկանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն և ամենայն բարիք: Ամենակալ Տերը պահապան մեզ և հայ ժողովրդին»,-ասված է շնորհավորական ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: